Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՎԱՍԱՐ Է ԶՐՈՅԻ

Սեպտեմբեր 16,2009 00:00

Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներից զորքերի դուրսբերման հարցը առանցքային է Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Նման կարծիք, ըստ «tert.am»-ի, «1news.az»-ին հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ալան Դելետրոզը:

«Ղարաբաղում ասում են, որ դա գոյատեւման հարց է, եւ քանի դեռ վստահություն չկա, այս հարցը պետք է լինի բանակցային կետերից մեկը: Եվ այն, ինչ նրանք ցանկանում են տեսնել, անվտանգության կոնկրետ պայմաններ են»,- նշել է նա: «2005թ. մեր զեկույցում շարադրած տարբերակը շատ նման է այլ տարածաշրջաններում առկա իրավիճակներին: Դա այն է, երբ տեղահանված մարդիկ վերադառնում են, եւ տարածաշրջանում խաղաղարար ուժեր են տեղակայվում: ԵԱՀԿ շրջանակներում խաղաղարարներ տեղակայելու առաջարկ արդեն իսկ կա, սակայն կարող են լինել նաեւ այլ ուժեր՝ ԵՄ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո: Տվյալ պահին այստեղ հնարավորություններն ավելի մեծ են, քան դրանք ընդունելու մտադրությունները»: Դելետրոզի խոսքերով՝ դատելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ներից՝ հարեւան երկրի ժողովրդին հարգելու մակարդակը գրեթե հավասար է զրոյի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել