Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԻ» ՔԱՆԱԿՆ ԱՃՈՒՄ Է

Սեպտեմբեր 16,2009 00:00

Այս տարվա ապրիլի 7-ին ընդունվեց եւ հաջորդ օրվանից ուժի մեջ մտավ «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի, եթե ֆիզիկական անձը մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը վճարի համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հաշվարկված հողի հարկի գումարները (մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)՝ առանց հաշվարկված տույժերի ու տուգանքների, ապա կազատվի մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից:

«Առավոտը», հենվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալների վրա, հուլիսի 22-ին տեղեկացրել է, որ հուլիսի 1-ի դրությամբ օրենքով սահմանված այս արտոնությունից օգտվել է 19 674 քաղաքացի: Ամենաշատը Շիրակում՝ 6315, ամենաքիչը Սյունիքում՝ 246: Նույն նախարարությունից տեղեկացանք, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ այս արտոնությունից օգտվել է արդեն 44 067 քաղաքացի: Ի տարբերություն վեց ամսվա տվյալների, ութ ամսվա կտրվածքով առաջատարը Լոռին է՝ արտոնությունից օգտվել է 7 195 քաղաքացի, հետնապահը Վայոց ձորն է՝ 1908 քաղաքացի: Իսկ ամենամեծ աճը Գեղարքունիքի մարզում է. եթե մինչեւ հուլիս ընդամենը 816 քաղաքացի էր այս օրենքից օգտվել, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 6468 քաղաքացի:

Հիշեցնենք, որ անգամ պետական կառույցներն են ընդունում, որ մարզերի բնակչությունը շատ հաճախ տեղյակ չէ, որ կա նման արտոնություն կամ իրականացվում է իր օգտին որեւէ ծրագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել