Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանները պուրակում են

Սեպտեմբեր 16,2009 00:00

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Ինչո՞ւ են խռովել Գաֆեսճեանները» լուրում տեղեկացրել էինք, որ հանգստյան օրերին Կասկադից հանվում են Գաֆեսճեան թանգարանին պատկանող հանրահայտ արձանները:

Երեկ «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ դրանք հանվել են Թամանյան պուրակում տեղադրվելու համար եւ ներկայումս այնտեղ են: Մեր այն հարցին, հավաստի՞ է այն տեղեկությունը, թե պարոն Գաֆեսճեանը եւ «Արմենիա» TV-ի սեփականատերը գժտվել են, պատասխանեցին, որ դրանք ընդամենը լուրեր են: ՆՓԱԿ-ի չֆինանսավորելու մասին էլ կենտրոնի հանրային կապերի բաժնից ասացին, որ իրավասու չեն մեկնաբանել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել