«Առավոտի» սեպտեմբերի 9-ի համարում տպագրված «Հովիկը, Հասմիկը, Սարոն» լուրում նկատել էինք, որ չնայած մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն է նշանակվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, սակայն նախարարության mincult.am կայքում Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն դեռ շարունակում է մնալ Սարո Սարուխանյանը: Մեր հրապարակումից հետո նախարարության կայքում սխալը շտկվել է, եւ Հովիկ Հովեյանը վերջապես լիիրավ տնօրեն է դարձել ինչպես կյանքում, այնպես էլ վիրտուալ աշխարհում: