Արդեն մի քանի օր է, ինչ Ե. Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցներն անհանգիստ վիճակում են: Պատճառը շենքի 4-րդ հարկի բնակարանը գնած մոսկվաբնակ նոր «հարեւանն» է, որը սկսել է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ՝ տուն-թանգարանի գլխավերեւում: Շինարարության հետեւանքով վնասվել էր թանգարանի 3-րդ հարկի առաստաղը, բացվել էր անցք ու խոնավացել էր այն: Էլ չենք խոսում շինարարների կողմից պատուհաններից դուրս թափող աղբի ու փոշու մասին, որոնց հետքերը դեռ երեկ մնացել էին դրսից երեւացող ապակյա ցուցանակների վրա: «Առավոտի» տեղեկություններով, կատարվածի մասին տեղյակ է մշակույթի նախարարը: Նշենք, որ շինարարությունը դեռ նոր է թափ առել եւ երաշխիք չկա, որ թանգարանը նոր փորձությունների չի ենթարկվի: