Լրահոս
Օրվա լրահոսը

«Orange Armenia»-ն «դեմպինգով» չի զբաղվելու

Սեպտեմբեր 16,2009 00:00

Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր «Orange Armenia»-ն 2009-ի ընթացքում Հայաստանում կկատարի ընդհանուր առմամբ 81 մլն դոլարի ներդրում: Նշված գումարի 60%-ն արդեն ներդրվել է: Այս պահին ընկերությունը գրեթե ավարտել է տեխնիկական աշխատանքները: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Պարոն Դյութուայի ներկայացմամբ, ներկայումս ընթանում են փորձարկման աշխատանքները: Նշենք, որ հուլիսի կեսերին ցանցում արդեն իրականացվել են փորձնական զանգեր:

Բ. Դյութուան տեղեկացրեց նաեւ, որ տրամադրվելու են 2G եւ 3G տեխնոլոգիաների վրա հիմնված՝ ինչպես ձայնի եւ հաղորդագրությունների, այնպես էլ գերարագ ինտերնետի եւ մուլտիմեդիա ծառայություններ: Անդրադառնալով ընկերության սակագնային քաղաքականությանը, պարոն Դյութուան նշեց. «մեր սակագները մատչելի են լինելու, սակայն մենք մտադիր չենք զբաղվել դեմպինգով»:

Նշենք նաեւ, որ «Orange Armenia»-ն արդեն կնքել է մոտ 250 աշխատանքային պայմանագիր, իսկ իր գործունեության ընթացքում անուղղակիորեն ստեղծված աշխատատեղերի քանակը մոտ 500 է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել