Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանների գործը»

Սեպտեմբեր 16,2009 00:00

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Դիաննա Գրիգորյանի, Արթուր Գրիգորյանի եւ Արա Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Փաստաբանները մեղադրվում են «Պիցցա դի Ռոմա» գործով դատական նիստը լքելու՝ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ: Դատավորին փաստաբանները բացարկ հայտնեցին: Նրանք պատճառաբանեցին, որ անկախ չի կարող լինել նորանշանակ այս դատավորը, քանի որ կա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի միջամտությունը: Այս գործով երբ քննիչը փորձել է դատավոր Եվա Դարբինյանից ցուցմունք վերցնել, վերջինս ասել է, որ ցուցմունք կտա, եթե Դ. Ավետիսյանը թույլ տա: Դատարանը անցել էր խորհրդակցական սենյակ՝ բացարկի ճակատագիրը որոշելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել