Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԷԼ ԷԻՆ ԿՈՂՄ

Սեպտեմբեր 16,2009 00:00

17 կողմ, 53 դեմ եւ 18 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն երեկ մերժեց չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել Ստյոպա Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի նախաձեռնությունը՝ ԵԽԽՎ 1677 բանաձեւում «հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման», «Ա1+»-ին արտոնագիր չտրամադրելու գործով ՄԻԵԴ կայացրած վճիռը ի կատար ածելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները կատարելուն ուղղված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: «Ժառանգության» պատգամավորներից բացի՝ նման հանձնաժողով ստեղծելուն կողմ էին քվեարկել Հակոբ Հակոբյանը, Լյովա Խաչատրյանը, Վիկտոր Դալլաքյանը, Տիգրան Թորոսյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Լեռնիկ Ալեքսանյանը եւ Սամվել Նիկոյանը, ԲՀԿ պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը: ՀՅԴ պատգամավորները՝ բացառությամբ կողմ քվեարկած Ալվարդ Պետրոսյանի, ձեռնպահ էին: Եվ ամենահետաքրքիր քվեարկությունը՝ կողմ էր քվեարկել նաեւ ՀՀ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել