Մինչեւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն աշխարհի գավաթակրի իր տիտղոսին Միլանում անցկացված սիրողական բռնցքամարտի հողագնդի առաջնությունում ավելացրեց նաեւ աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:
Հայաստանի հավաքականի առաջատարը Իտալիայի ռինգում մի շարք դժվարին, բայց տպավորիչ հաղթանակներ տոնելով՝ մտավ եզրափակիչ եւ միայն այստեղ միավորների մեծ՝ 0:9 տարբերությամբ զիջեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբբոս Ատոեւին եւ արժանացավ արծաթե մեդալի: