Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵԳՐԱՆՆԵՐԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՀԵՏ

Սեպտեմբեր 15,2009 00:00

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում «Շերբուգյան հովանոցներ» ծրագրով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «ուղեկցությամբ» դարձյալ Միշել եւ Քրիստիան Լեգրանները կհնչեցնեն վաղուց արդեն հիթ դարձած իրենց ստեղծագործությունները:

Նշենք, որ սերը դեպի արվեստը գալիս է իրենց ծնողներից՝ դաշնակահարուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանից եւ կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար եւ դերասան Ռայմոնդ Լեգրանից: Մաեստրոն երաժշտական իր առաջին դասերը ստացել է հորից, 1952 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, մեկնել է ԱՄՆ՝ հյուրախաղերի եւ հանգամանքների բերումով սկսել երաժշտություն գրել հոլիվուդյան ֆիլմերի համար: 50-ականներին նա Միացյալ Նահանգներում համարվում էր առաջին եվրոպացին, որն աշխատում էր ջազային արվեստի այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Դիզի Գիլեսպին եւ Սթան Գեթսը: 3 «Օսկարի», 3 «Սեզարի», 12 «Ոսկե գլոբուսի» եւ 5 «Գրեմմիի» մրցանակակիր Միշել Լեգրանին առանձնապես ներկայացնելու հարկ չկա. վաղուց նրա արվեստը դարձել է մեր սեփականությունը:

Բացառիկ այս համերգը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, City Lights Productions-ը եւ Malkhas jazz club-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել