Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՌՈՎԵԼ ԳԱՖԵՍՃԵԱՆՆԵՐԸ

Սեպտեմբեր 15,2009 00:00

Հանգստյան օրերին Կասկադից հանվում էին Գաֆեսճեան թանգարանին պատկանող հանրահայտ արձանները, որոնք արդեն քանի տարի է՝ «ապրում» են Կասկադում: Ժամանակին, երբ Բոտերոյի գլուխգործոցները մեծ շուքով հանգրվանեցին Երեւանում, ոչ միայն ասուլիսներ հրավիրվեցին՝ ի փառս քանդակների եւ նախաձեռնության հեղինակների, այլեւ լրագրողներիս համար հատուկ էքսկուրսիա կազմակերպվեց դրանք տեսնելու նպատակով: Արձաններից մեկը՝ Կատուն, որ սկզբում լավ չէր ընդունվել որոշ երեւանցիների կողմից, անգամ թիկնապահներ ուներ: Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամից, քաղաքապետարանից եւ մշակույթի նախարարությունից երեկ չհաջողվեց պարզաբանում ստանալ արձանների հանվելու վերաբերյալ, որովհետեւ ոչ աշխատանքային օր էր: «Առավոտի» տեղեկություններով, պատճառը Գաֆեսճեանների նեղացածությունն է, թե ումից՝ կտեղեկացնենք առաջիկայում: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդ. Պալասանյանն էլ «Առավոտին» տեղեկացրել էր, որ Գաֆեսճեաններն իրենց ֆինանսավորումն են դադարեցրել, ինչի պատճառով ՆՓԱԿ-ը փակման վտանգի տակ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել