Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ԻՐԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 15,2009 00:00

«Իրանը միջուկային զենք ստեղծելու որեւէ հավակնություն չունի»,- Ynet-ին տված հարցազրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նորանշանակ նախարար Ահմադ Վահիդին: «Զանգվածային ոչնչացման զենք արտադրելու փաստն անգամ չի համապատասխանում մեր կրոնին, մարդկային ու ազգային սկզբունքներին եւ այն մեր երկրի օրակարգում չէ»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ Իրանի եւ «վեցյակի» բանակցությունները իրանական միջուկային խնդիրների շուրջ՝ սկսվելու են հոկտեմբերի 1-ին: Բանակցությունների օրը համաձայնեցվել էր ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Խավիեր Սոլանայի եւ Իրանի ազգային անվտանգության քարտուղար Սաիդ Ջալալիի կողմից:

Իսկ մինչ այդ, Իրանում շարունակվում են այդ երկրի նախագահական ընտրություններից հետո ծայր առած զանգվածային անկարգությունների մասնակից վեց անձանց, այդ թվում՝ ուսանողական շարժման ակտիվիստ եւ իրավապաշտպան Աբդուլլա Մոմենիի դատավարությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել