Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Սեպտեմբեր 15,2009 00:00

Եվրոպան պատրաստում է Հարավային Կովկասի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ համագործակցության նոր մեխանիզմներ: Այդ մասին ադրբեջանական «1news»-ին ասել է Եվրամիության գլխավոր քարտուղարի մամլո քարտուղար Քրիստինա Գալլակը: Սեպտեմբերի 14-15-ին ԵՄ անդամ երկրների նախարարները հանդիպելու են՝ քննարկելու այս տարածաշրջանի հետ էներգետիկ համագործակցության, ինչպես նաեւ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում պայմանավորվածությունների սկզբունքների վերաբերյալ համագործակցությունը խորացնելու հարցերը:

«Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը, որտեղ ներառված են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, պաշտոնապես գործողության մեջ է դրվել մայիսի 7-8-ը Պրահայում տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովում: Այդ ծրագրի իրականացման համար ԵՄ-ն 2009-2013թթ. համար հատկացրել է 600 մլն եվրո:

Քրիստինա Գալլակի ասելով, ԵՄ երկրների նախարարները կոնկրետ քննարկելու են Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու հնարավոր մեխանիզմները: Ենթադրվում է, որ այդ համագործակցությունը հետագայում ուղեկցվելու է նաեւ սպեցիֆիկ գործողությունների ծրագրերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել