Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՐԿՈԶԻՆ ԿԱՐՈՂ Է ԼՔԵԼ «ՔՍԱՆՅԱԿԻ» ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

Սեպտեմբեր 15,2009 00:00

Ֆրանսիայի նախագահը կարող է լքել Պիտսբուրգում կայանալիք «20-յակի» գագաթաժողովը, եթե այնտեղ կոնկրետ որոշումներ չընդունվեն: ԼՁԸՀ-ՁԸհհ–ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատի գլխավոր քատուղար Կլոդ Գեանը՝ «Էր-տե-էլ» ռ/կ-ին տված հարցազրույցում: Նա շեշտել է, որ Ֆրանսիայի նախագահի այդ քայլին հարկ է վերաբերվել «ամենայն լրջությամբ»՝ հավելելով, որ Նիկոլա Սարկոզին «շատ վճռականորեն» է տրամադրված: «Ճիշտ նույն կերպ նա տրամադրված էր նաեւ Լոնդոնում տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, ուր Ֆրանսիայի նախագահին հաջողվեց հասնել նրան, որ «20-յակը» հավանություն տվեց հարկային դրախտի երկրների գոյությանը վերջ տալու նրա առաջարկին: Հիմա նախագահը մտադիր է էական առաջընթացի հասնել նաեւ մյուս փաստաթղթերի առնչությամբ»,- ասել է Կլոդ Գեանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել