Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն երկուշաբթի օրը հայտարարել է 2010թ. հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: ԼՁԸՀ-ՁԸհհ -ի մատուցմամբ, այդ մասին երկրի վարչապետը հայտարարել է Ազգային սոցիալ-տնտեսական խորհրդի նիստի ժամանակ:

Փորձագետները գտնում են, որ Տիմոշենկոն նախագահի պաշտոնում ամենահիմնական թեկնածուներից մեկն է, թեեւ մեծ են նաեւ ընդդիմության առաջնորդ՝ «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտրվելու հնարավորությունները: Առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաեւ Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

Ի դեպ, այս երկրում ձախակողմյան ուժերը՝ Կոմկուսը, Ձախ ուժերի միությունը, Սոցիալ-դեմոկրատական եւ «Արդարություն» կուսակցություններն արդեն հայտարարել են նախընտրական դաշինք ձեւավորելու եւ նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու մասին: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այդ միասնական թեկնածուն լինելու է կոմունիստների առաջնորդ Պյոտոր Սիմոնենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել