Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուսամա բեն Լադենը դիմել է ԱՄՆ ժողովրդին

Սեպտեմբեր 15,2009 00:00

Երկուշաբթի օրը իսլամական կայքերից մեկում հայտնվել է Ուսամա բեն Լադենի նոր ձայնային հաղորդագրությունը, որում «Ալ-Քաիդայի» առաջնորդը, դիմելով Միացյալ Նահանգների ժողովրդին, հայտարարել է, թե պատերազմները Իրաքում եւ Աֆղանստանում կապված են «պրոիսրայելական» լոբբիի եւ որոշակի կորպորատիվ շահերի հետ:

BBC-ի փոխանցմամբ, բեն Լադենն ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ի վիճակի չէ» դադարեցնել զինված բախումները: «Եթե Դուք կարողանաք վերջ տալ պատերազմին, ապա թող այդպես էլ լինի։ Սակայն, հակառակ դեպքում, այն, ինչ մենք ենք անելու, լինելու է Ձեր դեմ ուղղված կործանիչ պատերազմի շարունակությունն իր բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասել է բեն Լադենը։ Ահաբեկիչների հետապնդմամբ զբաղվող Ամերիկյան Intel Center կազմակերպության տվյալներով, բեն Լադենի տեսագրված ուղերձը ցուցադրվել է «Ալ-Քաիդայի» հետ համագործակցող «Աշ-Շաբաբ» կայքում՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ութերորդ տարելիցից երկու օր անց:

Հիշեցնենք, որ բեն Լադենի նախորդ՝ հուլիսի 3-ին հրապարակված ուղերձում նա ծաղրանքի էր ենթարկել ԱՄՆ նախագահի ձգտումը՝ բարեկամական հարաբերություններ հաստատել իսլամական աշխարհի հետ: Գլխավոր ահաբեկիչը կանխատեսել էր, թե Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ հակամարտությունները կձգվի տասնամյակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել