Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չինաստանում դատապարտվել է 3 ույգուր

Սեպտեմբեր 15,2009 00:00

Չինաստանում, Ույգուրական ինքնավարության Ցինցզյանի շրջանային դատարանը երեկ մի քանի ույգուրների (էթնիկ թուրքեր) նկատմամբ մեղադրկան վճիռներ է կայացրել եւ վերջիններիս դատապարտել է անցորդների վրա ներարկիչներով կատարած հարձակման համար, ինչը հանգեցրել էր զանգվածային անկարգությունների եւ մարդկային զոհերի: «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ի մատուցմամբ, դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 19-ամյա մի ույգուրի եւ 10-ական տարի ազատազրկման՝ 34-ամյա մի տղամարդու եւ 22-ամյա մի աղջկա: Նրանք մեղադրվել են չինացի մի տաքսիստի վրա ներարկիչով կատարած հարձակման եւ նրանից 103 դոլարին համարժեք գումար շորթելու համար: Բոլոր երեք ամբաստանվողներն էլ Չինաստանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են: Ցինցզյանի ինքնավար այդ շրջանում ույգուրները կազմում են բնակչության ընդամենը 45 տոկոսը: Հիշեցնենք, որ անկարգությունները Ուրումչի քաղաքում սկսվել էին սեպտեմբերի 3-ին եւ դրան հաջորդած օրերին վերածվել էին ոստիկանության հետ բախումների, որոնց ընթացքում զոհվել էր 5 եւ վիրավորվել՝ 14 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել