Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՆ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Սեպտեմբերի 12-ին ԵՊՀ-ի Չարենցի սրահում կայացավ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության եւ պատմության ամբիոնի դասախոսներ Գայանե Սողոմոնյանի «Նոր լրագրությունը Պոլսում 19-րդ դարի 80-ական թվականներին», Անահիտ Մենեմշյանի «Լը Մոնդը եւ հայ իրականությունը» եւ Անահիտ Բրուտյանի «Արեւելահայ մանկավարժական մամուլը» գրքերի շնորհանդեսը: «Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում յուրատեսակ տոն է՝ նշում ենք միանգամից երեք գրքերի ծնունդ: Առիթը հիշարժան է, քանի որ մամուլի պատմության եւ տեսության ամբիոնի միանգամից երեք դասախոսներ ներկայացնում են իրենց մենագրությունները: Դրանց հիմքում ընկած են հեղինակների թեկնածուական ատենախոսությունները»,- ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

«Գայանե Սողոմոնյանի, Անահիտ Մենեմշյանի եւ Անահիտ Բրուտյանի աշխատությունները հայ գրականագիտության վերջին շրջանի ուշագրավ դրսեւորումներ են»,- իր խոսքում նշեց մամուլի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը: Գրքերից երկուսը նվիրված են հայ մամուլի պատմությանը, մի դեպքում՝ արեւելահայ, մյուս դեպքում՝ արեւմտահայ, իսկ երրորդ գրքում ներկայացված է արտասահմանյան մամուլը: Պարոն Պետրոսյանի խոսքերով, երեք հեղինակներն էլ, խորն ուսումնասիրելով մամուլի պատմության կոնկրետ բնագավառները, կարողացել են կամուրջ կապել անցյալի ու ներկայի միջեւ, վերստին հաստատելով այն ճշմարտությունը, որ անցյալի շատ արժեքներ ճիշտ իմաստավորվելու դեպքում երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը:

Վերջում կատարվեց գինեձոնի արարողություն, որից հետո ներկաները ստացան գրքեր հեղինակների մակագրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել