Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՄԵԿ ՇԻՇ ՕՂԻ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 15,2009 00:00

Նախօրեին Մոսկվայում միլիցիայի աշխատակիցները կալանել են մի հայաստանցու, որը փորձել է «Սեդմոյ կոնտինենտ» խանութից գողանալ մեկ շիշ օղի։ 23-ամյա ոչ մի տեղ չաշխատող կարգազանցին բերման են ենթարկել միլիցիայի մոտակա բաժանմունք։ «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց բաժանմունքի մոտ հավաքվել է 25 մարդ։ Նրանք հարձակվել են ոստիկանների վրա եւ փորձել են դուրս հանել գողին։ Բախման ընթացքում ծեծի է ենթարկվել մի ոստիկան, բաժանմունքի ծառայողները «Կալաշնիկով» ինքնաձիգներից օդ են կրակել եւ ի վերջո ձերբակալել են եւս 7 մարդու, այդ թվում՝ օղու գողի եղբորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել