Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՈՂԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ

Սեպտեմբեր 15,2009 00:00

Մոսկվայի իրավապահ մարմինները պարզել են Lexus մակնիշի մեքենայի սեփականատիրոջ անունը, ով վրաերթի էր ենթարկել երկու 11-ամյա աշակերտների: Մեքենան գրանցված է Հայաստանի վերաբնակ, Մոսկվայի 39-ամյա բնակչի անունով: Սակայն դեռեւս հայտնի չէ, թե արդյոք վթարի ժամանակ նա՞ է եղել մեքենայի ղեկին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով ծՁԹ-ին: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը երեկոյան, Մոսկվայի հյուսիսում: 5-րդ դասարանի աշակերտները փողոցն անցնելիս են եղել հետիոտնի անցումով, երբ հանկարծ հայտնվել է մեծ արագությամբ ընթացող մեքենան: Մեքենայի վարորդը, վրաերթի ենթարկելով երեխաներին, փախուստի է դիմել դեպքի վայրից: Ոստիկաններին հաջողվել է, այնուամենայնիվ, գտնել մեքենան, սակայն առանց պետհամարանիշների:

Տուժած երեխաներին տեղափոխել են հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել