Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների (ԵԽՏՏԻ) կոնգրեսի նախագահի պաշտոնակատար Յան Միկալլեֆը (Մալթա) սեպտեմբերի 10-14-ը Բաքվում էր՝ գնահատելու այս տարվա մարտին Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո տեղական ժողովրդավարության վիճակը:
Ըստ ԵԽՏՏԻ կոնգրեսի, սահմանադրական փոփոխություններից հետո Ադրբեջանի պետական իշխանության համար շատ ավելի վերահսկելի են տեղական ինքնակառավարման մարմինները, ինչը «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» խախտում է: Այս մասին ԵԽ-ն խոսում էր նաեւ հանրաքվեից առաջ:
Հայաստանում նման խնդիր չկա Ադրբեջանի հետ համեմատության պարագայում: Մեր տեղական ինքնակառավարման համակարգը Գերմանիայի Հեսսեն երկրամասի ՏԻՄ օրինակով է ձեւավորված ու լավն է: Մեզ ստուգելու չեն գալիս: Այլ հարց՝ թե որքանով են նույնը իրականությունն ու թղթով ամրագրվածը: