Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության, այս տարվա երկրորդ եռամսյակի վերջին, առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել՝ Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 15,2% (նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 17,2%), Ֆրանսիան՝ 10,4 % (նախորդ եռամսյակում՝ 10,5%), Գերմանիան՝ 9,2% (նախորդ եռամսյակում՝ 8,5%) եւ Լատվիան՝ 8,5% (նախորդ եռամսյակում՝ 9,5%): Վարկերի մոտ 28,2%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
Արտաքին աշխարհից ներգրավված վարկերը բանկերը հիմնականում տեղաբաշխել են տնտեսության հետեւյալ ոլորտներում՝ 138-ական մլն դոլարը՝ ֆինանսական եւ արդյունաբերության, 71 մլն դոլարը՝ առեւտրի հատվածներում եւ 66 մլն դոլարը հատկացվել է սպառողական եւ հիփոթեքային վարկերին: Ընդհանուր առմամբ, 2009-ի երկրորդ եռամսյակի ընթացքում առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները ներգրավել են 46,4 մլն դոլար վարկային միջոցներ:
Նշենք, որ արտաքին վարկերի մոտ 69,2%-ը լողացող (LIBOR) տոկոսադրույքով է: