Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հացադուլավորների համար նախատեսված վայրից տեղափոխվել է ընդհանուր բաժին:
Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, սեպտեմբերի 12-ի երեկոյան նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, ու նա դրա պատճառով, նաեւ ընկերների հորդորով, հացադուլից դուրս է եկել: Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 285 հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն: