Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

Սեպտեմբեր 15,2009 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է հայաստանյան քաղաքական կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլին առնչվող հարցեր: Հանդիպումը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 17-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հիշեցնենք, որ սպասվող քննարկումն իր ձեւաչափով երրորդն է լինելու: Ավելի վաղ՝ 2008թ. նոյեմբերի 20-ին, նույն վայրում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու Սերժ Սարգսյանը համատեղ քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, իսկ 2009թ. մարտի 20-ին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին վերաբերող հարցեր:

Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Առավոտին» փոխանցեց, թե ինչպես նախորդ քննարկումներին, այս մեկին էլ իրենք մասնակցելու մտադրություն չունեն այն նույն պատճառաբանությամբ, ինչ ներկայացվել էր նախորդների դեպքում: Միաժամանակ Լ. Զուրաբյանը ի պատասխան մեր հարցին, չբացառեց սեպտեմբերի 18-ի հանրահավաքից հետո Կոնգրեսին անդամակցող ուժերի եւ համակիրների հետ այս խնդրի առնչությամբ լայն քննարկում ծավալելու հնարավորությունը, թեեւ շեշտեց, որ այսօր էլ այդ հարցը քննարկվում է Կոնգրեսի ներսում՝ նաեւ խորհրդի նիստերի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել