Սեպտեմբերի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վահագն Գեւորգյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման եւ 80 000 դրամ տուգանքի: Միաժամանակ դատարանը՝ գտնելով, որ ՀՀ ԱԺ ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը տարածվում է նաեւ Վ. Գեւորգյանի վրա, նրա նկատմամբ կիրառել է համաներում: