Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

Սեպտեմբեր 15,2009 00:00

ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել է ՀՀՇ Գյումրիի կառույցի ներկայացուցիչ, 2008թ. նախագահի ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Շիրակի մարզի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը՝ ապացույցների անբավարարության պատճառով: Մ. Գրիգորյանը մեղադրվում էր ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար եւ ավելի քան մեկ տարի ընդհատակում մնալուց հետո այս տարվա ամռանը ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին: ՀՔԾ-ն գործի նախաքննությունն ավարտելուց հետո այն ուղարկել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Սակայն, ինչպես տեղեկացնում է «news.am»-ը, դատախազությունում ապացույցների անբավարարության պատճառով այդ եզրակացությունը չի հաստատվել, եւ գործը կարճվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել