Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՏՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ՉԷ

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերջերս ասուլիսում անիմաստ էր համարել հայ-թուրքական հարաբերությունների ձախողման դեպքում ՀՀ նախագահի հրաժարականի մասին պահանջները՝ նշելով. «Կարծում եմ, պետք է սովորեցնել ժողովրդին, որ պետք է աղոթել, որ երբեք ու երբեք Սերժ Սարգսյանի մտքով չանցնի հրաժարական տալ: Մենք կընկնենք այնպիսի՜ վայրի քամիների տակ, իսկ մենք այդ ճանապարհով գնացող չենք»: Երեկ ասուլիսում անդրադառնալով Գալուստ Սահակյանի այս առաջարկին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց. «Դե, գիտեք ինչ՝ ես կարծում եմ, որ աղոթողներ շատ կան, եւ հավանաբար նրանց տեսակետն է արտահայտում պարոն Սահակյանը: Բայց այնքան շատ չկան, որ Աստված պարտավորված լինի լսել այդ առաջարկը»: Նա եւս մեկ անգամ նշեց, թե ՀՅԴ-ն առայժմ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց եւ հավելեց. «Մեր բողոքը, ընդդիմացումն իշխանությանը եւ ճնշումն իշխանության վրա կավելանա ճիշտ համաչափ նրա թույլ տված սխալներին»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել