Իսրայելում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունը: Սեպտեմբերի 11-ին մրցահարթակ ելան 69 կգ քաշայինները: Հայաստանցի մարզիկ Ռաֆֆի Մելիքյանը (Գյումրի) «պոկում» վարժությունում ցույց տվեց 123 կգ (փոքր բրոնզե մեդալ), «հրում»-ում՝ 157 կգ (փոքր արծաթե մեդալ) եւ երկամարտի 280 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի: