Երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցավայր են ժամանել 39 երկրների պատվիրակներ: Հայաստանի հավաքականից պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին եւ բրոնզե մեդալներով պարգեւատրվեցին Դավիթ Մկրտչյանը (55 կգ) եւ Տիգրան Վարոսյանը (60 կգ):
Մրցումները շարունակվում են: