Ադրբեջանական «1news.az» կայքը, վկայակոչելով լեհական Radio Merkury-ին՝ փոխանցում է, որ Հայաստանն արդեն սկսել է Լեհաստանից գնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխադրումներ իրականացնող գնացքներ: Աղբյուրի մատուցմամբ, հայկական կողմը մտադիր է Լեհաստանից գնել երկաթուղային գնացքի երեք շարժակազմ, որոնք սպասարկելու են Հայաստան-Թուրքիա գիծը: Անվավոր գնացքներ արտադրող Պոզնանի գործարանի դուստր ձեռնարկությունը հանդիսացող «Ցեգել» ՓԲԸ-ն Հայաստանին պիտի փոխանցի երեք բեռնատար շարժակազմ՝ լոկոմոտիվներով հանդերձ: Նույն աղբյուրը միաժամանակ տեղեկացնում է, որ վերջերս Լեհաստանում Հայաստանի դեսպանը այցելել է գործարան, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմին բիովառելիքով աշխատող փոքրիկ էլեկտրակայաններ վաճառելու հնարավորության մասին: