Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԹՈՒՅԼ ԱԼԿՈՀՈԼԻ ԴԵՄ

Սեպտեմբեր 12,2009 00:00

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հանձնարարել է ՌԴ-ում սահմանափակել մինչեւ 330 մլ ծավալով թույլ ալկոհոլային խմիչքների վաճառքը: BBC-ի փոխանցմամբ, դեռ օգոստոսին Սոչիում, ալկոհոլի օգտագործումը նվազեցնելուն ուղղված միջոցառումների հարցի շուրջ տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում, ՌԴ ղեկավարը կառավարությանը հանձնարարել էր մշակել եւ ընդունել գարեջրի եւ ալկոհոլային արտադրանքի տեխնիկական ցանկը: Հանձնարարության կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2009թ. դեկտեմբերի 1-ը: Ներկայումս թույլ ալկոհոլային խմիչքների վաճառքը ՌԴ-ում իրականացվում է 100 մլ-ից մինչեւ 5 լիտրանոց եւ ավելի տարողություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել