Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԵՐ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Սեպտեմբեր 12,2009 00:00

Իրանը պատրաստ է «դրական լույսի ներքո ուսումնասիրել» Թեհրանում ամերիկյան դիվանագիտական առաքելության բացմանն առնչվող հարցը: «Washington Post»-ի մատուցմամբ, այդ մասին թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Սամարե Խաշեմին: Նրա ասելով, «ԱՄՆ-ն առայժմ Թեհրանում հյուպատոսություն կամ շահագրգիռ մարմիններ բացելու խնդրով որեւէ հարցում չի արել: Եթե նման հարցադրում լինի, մենք այն կքննարկենք դրական տեսանկյունից»: Նա նաեւ հիշեցրել է, որ Իրանը անցյալում «գործնական առաջարկություններ» է արել՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար, «ներառյալ՝ Նյու Յորքի եւ Թեհրանի միջեւ ուղիղ ավիաչվերթ բացելու համատեքստում: Բայց ամերիկացիները որեւէ պատասխան չտվեցին»:

Խաշեմին նաեւ կոչ է արել Միացյալ Նահանգներին ներողություն խնդրել՝ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին միջամտելու եւ համանման այլ դրսեւորումների համար: Իսկ ընդհանրապես, Իրանի նախագահի խորհրդականը Վաշինգտոնի եւ Իրանի միջեւ հարաբերությունների քաղաքականությունը որակել է որպես պարադոքսալ՝ հիշեցնելով «սիոնիստների ազդեցության» մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել