Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Սեպտեմբեր 12,2009 00:00

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է 2001թ. սեպտեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը: «Newsru»-ի մատուցմամբ, համապատասխան ծանուցումը Օբաման արդեն ուղարկել է, այսպես կոչված, Դաշնային ռեեստր՝ ԱՄՆ կառավարության պաշտոնական տեղեկությունների կուտակման գերատեսչությանը: Եթե պաշտոնական այս գրագրությունը չլիներ՝ 8 տարի առաջ հայտարարված արտակարգ իրավիճակը մեխանիկորեն կդադարեր գործել: Ժամանակին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երկրում արտակարգ դրություն հայտարարելը պատճառաբանել էր «Միացյալ Նահանգների վրա նոր հարձակումների ուղղակի սպառնալիքի պահպանման» հանգամանքով, եւ դրանից հետո ամեն տարի այն մշտապես երկարաձգվել է: «Ահաբեկչության սպառնալիքը, որը հանգեցրել էր 2001թ. սեպտեմբերի 14-ին արտակարգ դրություն հայտարարելուն, պահպանվում է: Ուստի՝ ես անհրաժեշտ համարեցի արտակարգ դրությունը երկարաձգել մինչեւ 2009թ. սեպտեմբերի 14-ը»,- ասված է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված Բարաք Օբամայի ուղերձում:

Ի դեպ, արտակարգ դրություն հայտարարելու դրույթը ԱՄՆ նախագահին օրենքով ընձեռում է որոշ հավելյալ իրավական լիազորություններ, որոնք նա կարող է օգտագործել ցանկացած պահի:

Օբաման նաեւ սեպտեմբերի 11-ը հռչակել է Հայրենասերի ու նաեւ Երախտագիտության եւ հիշատակի օր: Համաձայն դրա, այսուհետեւ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կառավարական բոլոր հիմնարկությունների շենքերին ամրացված պետական դրոշները կխոնարհվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել