Երեկ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարություն են ստորագրել Նիկարագուայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները: Նիկարագուայի մայրաքաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են նաեւ Նիկարագուայի եւ Աբխազիայի արտգործնախարարությունների միջեւ մշտական խորհրդատվությունների անցկացման մասին պայմանագիր: Աբխազիայի պատվիրակությունը Նիկարագուայում ղեկավարել է ԱԳՆ նախարարի տեղակալ Մաքսիմ Քվինդջիան: «Այս փաստաթղթերը շատ կարեւոր նշանակություն ունեն երկու հանրապետությունների միջեւ կապերը իրացնելու համար եւ հնարավորություն կտան դրանք համալրել գործնական բովանդակությամբ», ԼՁԸՀ-ՁԸհհ-ին ասել է Նիկարագուայում ՌԴ դեսպան Իգոր Կոնդրաշովը: Աբխազիայի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է, որ իր գլխավորած պատվիրակությունը Նիկարագուա կատարած այցից հետո կմեկնի նաեւ Վենեսուելա՝ այդ երկրի հետ եւս երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ համաձայնագիր ստորագրելու նպատակով: Հիշեցնենք, որ Աբխազիայի անկախությունը ճանաչել են աշխարհի միայն երեք պետություններ՝ Ռուսաստանը, Նիկարագուան եւ Վենեսուելան: