Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոլդովայի նախագահը հրաժարական է տվել

Սեպտեմբեր 12,2009 00:00

\"\"Մոլդովայի գործող նախագահ Վլադիմիր Վորոնինը երեկ պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին: «Ես երկրի կառավարությունը նոր իշխանություններին եմ հանձնում՝ ծանր սրտով: Այժմ իմ համախոհների եւ զինակիցների ողջ թիմը, որը մենք ձեւավորել էինք անցած 8 տարիների ընթացքում, ինձ հետ միասին կանցնի ընդդիմադիր դաշտ»,- երեկ առավոտյան երկրի քաղաքացիներին ուղղած իր ուղերձում հայտարարել է կոմունիստ Վորոնինը: Նրա հրաժարականով Եվրոպայում այլեւս որեւէ երկիր չմնաց, որտեղ կառավարում են կոմունիստները:

Նա մատնանշել է այն հաջողությունները, որոնց հասել է Մոլդովան կոմունիստների իշխանության օրոք եւ շեշտել, որ չի հանդուրժի այն ճանապարհը, որով նոր իշխանությունը փորձում է տանել երկիրը: «Ես չեմ հավատում, որ քաղաքական գործիչները, որոնք միավորվել են բացառապես մերժողականության էմոցիայի եւ սեփական երկիրը լիովին սեւացնելու, պաշտոններ բաժանելու շուրջ, ընդունակ են հասարակությանը պոզիտիվ ծրագիր առաջարկել»,- հայտարարել է Վորոնինը: Մոլդովայի Սահմանադրության համաձայն, այն դեպքում, երբ երկրի նախագահը հրաժարական է տալիս՝ պետության ղեկավարի պարտականությունները կատարում է խորհրդարանի նախագահը: Այսպիսով, Մոլդովայի նախագահի պաշտոնակատար է դարձել այդ երկրի օրենսդիր մարմնի ղեկավար Միխայ Գիմպուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել