Վերջին 20 տարում, կապված քաղաքական ու տնտեսական ցնցումների, սահմանագոտում պատերազմական իրադարձությունների հետ, Նոյեմբերյանի տարածաշրջանում ավելացել է հոգեկան հիվանդների թիվը:
Նոյեմբերյանի տարածքում հաշվառված է 480-500 հոգեկան հիվանդ, սակայն ոչ մի հոգեբույժ չկա: Ալվարդ Բաղինյանը եւ Նունե Հակոբյանը մասնագիտությամբ նյարդաբան են եւ կես դրույքով նեւրոպաթոլոգ, քառորդ դրույքով՝ հոգեբույժ են աշխատում: Ալվարդ Բաղինյանն ասաց, որ նոյեմբերյանցի քիչ երիտասարդներ են ընտրում հոգեբույժի մասնագիտությունը, նրանք էլ բժշկականն ավարտելուց հետո գերադասում են մնալ եւ աշխատել Երեւանում: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը հոգեբույժի մասնագիտություն սովորող երիտասարդներին հորդորում է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ հայրենի եզերք ու աշխատել ըստ մասնագիտության: