Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՈՎ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 12,2009 00:00

\"\"Սեպտեմբերի 2-ին Մեղրու տարածաշրջանի Ադրբեջանին (Նախիջեւանին) սահմանամերձ Վահրավար գյուղի բնակիչների 20 կովերը ադրբեջանական բանակի սահմանապահ զինվորները առեւանգել են: Վահրավարի գյուղապետ Սարգիս Առաքելյանի խոսքով, դա պարզվել է որոնողական աշխատանքների ժամանակ: Ադրբեջանցի զինվորների կողմից գողացված կովերից 2-ը գյուղապետին էին պատկանում:

Նշված օրը, ինչպես միշտ, անասուններն արածում էին գյուղի վերեւի հատվածում գտնվող արոտավայրում: Ինչպես ասում է գյուղապետը, 8 ընտանիքի պատկանող բոլոր խոշոր եղջերավոր անասուններին վերադարձնել դեռ չի հաջողվել, քանի որ սեպտեմբերի 2-ից հակառակ կողմից գնդակոծություններ են սկսվել: Պարոն Առաքելյանը կարծում է, որ սեպտեմբերի 2-ից ադրբեջանական կողմից տեղացող կրակոցները ԼՂՀ-ի անկախության օրվա հետ են կապված: Մի քանի օր տեւած հրետակոծությունից հետո, 20 կովից միայն 6-ն է վերադարձել գյուղ: «Մեր սահմանապահները հաստատել են կատարվածը, այժմ նրանք քայլեր են ձեռնարկում, բանակցում են, որպեսզի վերադարձվեն գյուղացիների անասունները»,- ասում է Վահրավարի գյուղապետը ու ավելացնում, որ նման դեպք իրենց մոտ մինչ օրս չէր եղել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել