Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ եղել է

Սեպտեմբեր 12,2009 00:00

Զարմանքով կարդացի «Առավոտ» թերթի սեպտեմբերի 9-ի համարում տպագրված «Մուշտի» չի՞ եղել» լուրը եւ չնայած առողջական ոչ բավարար վիճակիս, չեմ կարող զսպել ցանկությունս չարձագանքելու վերը նշված հոդվածին:

19 տարի աշխատել եմ Խ. Աբովյանի տուն-թանգարանում՝ որպես գլխավոր ֆոնդապահ:

Սեպտեմբերի 3-ին տնօրեն Հովհաննես Զատիկյանը իմ աշխատանքից ազատման հրամանը (որի հետ ես համաձայն չեմ) ուղարկելուց հետո, ինքը մտավ իմ աշխատասենյակ, ծածկեց դուռը եւ տղամարդուն ոչ վայել ձեւով, գոռալով՝ «տականք, ինչի չես դուրս գալիս», բարձրացրեց բռունցքը ու ցանկացավ հարվածել:

Աշխատակիցները, որոնք միջանցքում էին, լսելով տնօրենի գոռոցները, մտան աշխատասենյակ եւ մի կերպ նրան դուրս հանեցին: Վախից եւ վիրավորանքից կորցրի գիտակցությունս: Թանգարան է եկել շտապօգնության 2 մեքենա, ինձ տեղափոխել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի՝ շտապօգնության եւ վերակենդանացման բաժին:

Ձեր թերթի միջոցով շնորհակալություն եմ հայտնում իմ աշխատանքային ընկերներին, շտապօգնության եւ հիվանդանոցի բուժանձնակազմին: Այժմ գործը ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել