Բնական գազի թերայրումից թունավորվել ու Ծաղկահովտի հիվանդանոց են տեղափոխվել Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչներ՝ 40-ամյա Խիկար Գրիգորյանը, 35-ամյա Լուսինե Բաղդասարյանը, Սիրանուշ Եղիազարյանը, 16-ամյա Արթուր, 11-ամյա Արտյոմ եւ 11-ամյա Հայկանուշ Գրիգորյանները: Տուժածները երեկ դուրս են գրվել հիվանդանոցից՝ ստանալով բուժօգնություն: