Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաձիգի ծառայության արժեքը

Սեպտեմբեր 12,2009 00:00

Ոստիկանության «www.police.am» պաշտոնական կայքէջը երկրորդ օրն է, ինչ քաղաքացիներին տեղեկացնում է ինքնապաշտպանության, «բնակչությանը մատուցվող ծառայությունների տեսակների, դրանցից օգտվելու կարգի եւ սակագների» մասին:

Ըստ այդմ, ՀՀ ոստիկանության պահպանության պետական վարչության կողմից ֆիզիկական անձանց անվտանգությունն ապահովում է ոստիկանական եւ ռազմականացված (հրաձիգներ) ծառայությունների միջոցով, իսկ բնակչությանը մատուցվող ծառայությունները՝ բնակարանների, առանձնատների եւ ավտոտնակների պահպանությունը, իրականացվում է կենտրոնական պահպանության դիտակետի միջոցով:

Ոչ պետական հիմնարկների՝ տարածքների, պահեստների, հասարակական սննդի հաստատությունների, զվարճանքի վայրերի եւ մնացած բոլոր օբյեկտների պահպանությունն իրականացվում է ոստիկանական կայուն պահակակետերով, ռազմականացված (հրաձիգներ) ծառայությամբ եւ կենտրոնական պահպանության դիտակետերի միջոցով:

Տեղեկանում ենք, որ մեկ հրաձիգի կողմից մատուցվող ծառայությունն ամսական 71.581 դրամ է:

Կենտրոնական պահպանության դիտակետի միջոցով ծառայությունը մեկ ահազանգման կետի համար մատուցվում է մեկ ժամը՝ 177 դրամով:

Յուրաքանչյուր օբյեկտ կամ տարածք հնարավոր է պահպանել ինչպես կայուն պահակակետի, այնպես էլ ահազանգման համակարգի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել