Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորվել են սննդից

Սեպտեմբեր 12,2009 00:00

Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը երեկ հայտարարել է, որ Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում գրանցված երեխաների թունավորումը եղել է սննդային: Հիշեցնենք, որ թունավորման պատճառով 25 երեխա բարձր ջերմությամբ տեղափոխվել հիվանդանոց: Ըստ Ա. Ասոյանի, այս պահին ծանր վիճակում գտնվող երեխաներ չկան: Համաճարակաբանը նշել է նաեւ, որ աղիքային վարակով խմբակային թունավորումը սովորաբար լինում է կոնկրետ օջախից, ինչի դեպքում թունավորված անձինք կարող են վարակել նաեւ մյուսներին: Ա. Ասոյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է՝ վարակի 2-րդ ալիքից խուսափելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել