Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերին կպատվաստեն

Սեպտեմբեր 12,2009 00:00

Առողջապահության նախարարությունը այս օրերին քննարկում է, թե արդյո՞ք հնարավոր է հումանիտար պայմաններով ձեռք բերել Սանկտ Պետերբուրգում նոր փորձարկվող A/H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութը: Ըստ «Panorama.am»-ի, այդ մասին ասել է նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը: Նշենք, որ 2 օր առաջ ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ այդ պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները հաջողությամբ են ավարտվել, իսկ սեպտեմբերի 20-ից պատվաստանյութը կանցնի կլինիկական փորձարկում, որից հետո այն հնարավոր կլինի օգտագործել:

Ըստ պարոն Վանյանի, այժմ իրենք փորձում են ճշտել՝ հնարավոր կլինի՞ որոշակի պատվաստանյութ ձեռք բերել հումանիտար ճանապարհով, սակայն, քանի դեռ վերջնական փորձարկումը չի կատարվել եւ որոշված չէ, թե ինչ գնով է պատվաստանյութը վաճառվելու, նախարարության համար հստակ ոչինչ պարզ չէ. «Վերջնական հաշվարկից հետո հնարավոր կլինի միայն ի մի բերել ու հասկանալ, թե Հայաստանին նախնական որքան պատվաստանյութ է հարկավոր»: Առողջապահության նախարարությունն արդեն դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ պատվաստանյութ ձեռք բերելու հարցում աջակցելու համար: «Ճիշտ է, ԱՀԿ-ն հստակ չի նշել՝ ինչ քանկությամբ, բայց հարկ եղած դեպքում աջակցություն կկատարվի»,- ասել է մասնագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել