Լրահոս
Օրվա լրահոսը

100 օր՝ գյուղացիների կողքին

Սեպտեմբեր 12,2009 00:00

«Իմ նշանակման օրվանից մինչեւ հիմա եղել եմ Հայաստանի տարբեր մարզերում ու ծանոթացել գյուղացիներին հուզող հարցերին եւ հատկապես բերքի մթերումների հետ կապված խնդիրներին»,- երեկ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ 3 ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքը մի նախադասությամբ այսպես ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Նա լրագրողներին ներկայացրեց նաեւ ընթացիկ տարվա բերքի մթերումների արդյունքները: Ծիրանի բերքը 2009-ին կազմել է 80-82 հազար տոննա, որից արտահանվել եւ մթերվել է ընդհանուր առմամբ շուրջ 17 հազար տոննա ծիրանի բերք: Ծիրանի ամենամեծ խմբաքանակն արտահանվել է Բելգիա: Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ մթերվել է նաեւ շուրջ 10 հազար տոննա լոլիկ՝ 1 կգ-ն 30-50 դրամով, ու քանի որ վերամշակող ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել գյուղացիների ունեցած լոլիկի ողջ քանակության մթերման շուրջ, ուստի ընդունվում է նաեւ ցածրորակ լոլիկը: Ինչ վերաբերում է խաղողի այս տարվա բերքին, ապա, Գ. Ալավերդյանի հավաստմամբ, այն նախորդ տարվանից մի քանի հազար տոննայով ավելի է լինելու եւ կմթերվի 120-130 դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել