Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղթամար մենք կգնանք ու մի հատ մոմ կվառենք»

Սեպտեմբեր 12,2009 00:00

\"\"Եթե հարկային փաթեթն արմատապես փոփոխված չլինի, գործարար պատգամավորների պայքարը դրա դեմ կշարունակվի։ Երեկ ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա գովաբանել է մեր կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, որակելով այն որպես արագ, արդյունավետ եւ համարձակ:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, ըստ «Ա1+»-ի, Ա. Ղազարյանը ասել է. «Սահմանի բացումից կշահեն ոչ միայն երկու պետությունները, այլեւ ամբողջ տարածաշրջանը, իսկ Հայաստանը կվերականգնի առեւտրի խաչմերուկում գտնվելու իր երբեմնի կարգավիճակը: Վերջապես մեր ժողովուրդը կհասկանա, որ Արարատից այն կողմ աշխարհը չի վերջանում»:

Նա չի կիսել այն տեսակետը, թե թուրքական կապիտալը կներխուժի մեր պետություն, կգրավի մեր տնտեսական լծակները: Հակառակը, ըստ Ա. Ղազարյանի, մեր արտադրանքը կներթափանցի Թուրքիա, քանի որ տեղական շուկան մեզ այլեւս չի բավարարում, ինչպես նաեւ հումք կներկրվի Թուրքիայից. «Մենք հնարավորություն ենք ստանում մեր պատմական հայրենիքում ներդրումներ անելու եւ հոգեբանորեն համարելու, որ այդ հողը մերն է: Ես վստահ եմ, որ Վանա լճի շրջակայքում տուրիստական ենթակառուցվածքները թույլ են, եւ կարճ ժամանակում մեր գործարարներն այնտեղ հայկական տուրիստական կենտրոններ կստեղծեն եւ մեքենայով 2-3 ժամում կգնանք եւ մի մոմ կվառնեք Աղթամար կղզում եւ կօծվենք Սուրբ Վանի ջրերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել