Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ՝ «ԱՆԹՈՒՂԹԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ»

Սեպտեմբեր 12,2009 00:00

\"\"

Արդեն ավելի քան մեկ տարի Եվրոպայում «անթուղթի» կարգավիճակով ու իր գոյությունը մի կերպ քարշ տվող ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ինքը, իր կարծիքով, դարձել է ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերի եւ նրա տիկնոջ՝ Նատալիա Հրուշայի զոհը: Աստղիկն աշխատել է դեսպանի ընտանիքում եւ նրա տիկնոջ առաջարկով եւ վերջինիս հետ 2008թ. մայիսին մեկնել է Բրյուսել: «Տիկին Հրուշան գիտեր, որ ես ընտանեկան եւ ֆինանսական պրոբլեմներ ունեմ եւ ասել էր, թե կօգնի արտերկրում հաստատվել»,- պատմեց Դանիելյանը: Արդեն Բրյուսելում դեսպանի տիկինը բացատրել էր դա անելու իր տարբերակը՝ Աստղիկին խորհուրդ տալով քաղաքական ապաստան խնդրել՝ վկայակոչելով Հայաստանում տեղի ունեցած մարտյան դեպքերը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել