Ըստ «panarmenian.net» ինտերնետային թերթի երեկ տարածած տեղեկատվության, Հայաստանից 1:2 հաշվով կրած պարտությունից անմիջապես հետո ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հրաժարական է ներկայացրել: «Մնալու իմաստ չեմ տեսնում: Եթե մարզիչը գիտակցում է, որ թիմին ինչ-որ բան սովորեցնելն անհույս է, պետք է հրաժարական տա»,- իր որոշումը մեկնաբանել է մասնագետը: