Միլանում սիրողական բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում պայքարը շարունակում են միայն կիսաեզրափակիչի ուղեգիր վաստակած բռնցքամարտիկները: Այսինքն՝ նրանք, ովքեր իրենց համար արդեն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել:
Նրանց մեջ է նաեւ հայաստանցի 75 կգ քաշային, աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը, որը քառորդ եզրափակիչում առավելության հասավ մոլդովացի մրցակցի նկատմամբ: Ցավոք, մեր մյուս երկու մարզիկները՝ Հովհաննես Դանիելյանը (48 կգ) եւ Ազատ Հովհաննիսյանը (57 կգ) համառ պայքարում տանուլ տվեցին՝ չկարողանալով վերջին քայլը կատարել դեպի մեդալ տանող ճանապարհին: