«Ռեանիմանիա» երեւանյան միջազգային անիմացիոն փառատոնն այս տարի կտոնի հայկական առաջին մուլտֆիլմի 70-ամյակը: Լեւ Ատամանովը «Շունն ու կատուն» ստեղծել է 1937թ.-ին, սակայն այն ցուցադրվել է մի փոքր ուշ: «Ռեանիմանիան» իր ծրագրում, «Շունն ու կատվից» բացի, կունենա նաեւ հայկական այլ մուլտֆիլմեր, տեղեկացնում է tert.am-ը: Իսկ նախատեսված ցուցահանդեսներից մեկում կներկայացվեն նաեւ հայկական անիմացիայի պատմության մեկ այլ անվանի դեմքի՝ Վալենտին Պոդպոմոգովի էսքիզները: