«Առավոտի» տեղեկություններով, ՆՓԱԿ-ը փակման վտանգի տակ է, հիմնադիրներ Էդուարդ եւ Սոնիա Պալասանյաններն էլ ցանկանում են ամեն գնով պահպանել կենտրոնը: Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք Էդուարդ Պալասանյանին, որը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Մեր «բարեկամներն» են դա տարածել»: Քիչ անց էլ հավելեց, որ իսկապես կան որոշակի ֆինանսական դժվարություններ. Գաֆեսճեան ընտանիքը դադարեցրել է ֆինանսավորումը: Երբ հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, Էդ. Պալասանյանը պատասխանեց. «Հավանաբար պարոն Գաֆեսճեանի գործերն այնքան էլ լավ չեն: Ասում եմ հավանաբար, որովհետեւ հստակ չգիտեմ»: