Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ ՌԱՍԻԶՄԻՆ՝ ԴԵՄ ԵՆ ԻՍԼԱՄԻՆ

Սեպտեմբեր 11,2009 00:00

Սեպտեմբերի 11-ին Լոնդոնում տեղի կունենան հակաիսլամական ցույցեր, որոնք նշանավորելու են Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության 8-րդ տարելիցը: Բրիտանական «Independent»-ի փոխանցմամբ, միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, թե այն կրելու է խաղաղ բնույթ: «Կանգնեցնենք Եվրոպայի իսլամիզացիան» (ԿԵԻ) անունը կրող շարժման կողմից կազմակերպված ակցիաները տեղի են ունենալու Լոնդոնի Հարրոու թաղամասի կենտրոնական մզկիթի դիմաց: Նոր՝ հինգհարկանի մզկիթի կառուցման վայրում տեղի կունենա նաեւ հակաիսլամական կազմակերպության հակառակորդների ակցիան:

ԿԵԻ-ի ներկայացուցիչ Ստեֆան Հաշը հայտարարել է, թե Լոնդոնի բնակիչներն այլեւս չեն ուզում «ոչ մի մզկիթ՝ քանի դեռ այդ թշնամության վերջը չի տրվել»: Նա չի ընդունել իր ներկայացրած կազմակերպությանն ուղղված «ռասիզմի» մեղադրանքները. «Մենք չենք ընդունում ռասիզմը իր որեւէ դրսեւորմամբ, բայց իսլամը այլ խնդիր է: Մենք դեմ ենք տոտալիտարիզմի ցանկացած դրսեւորմանը եւ իսլամը դիտարկում ենք որպես՝ գոյություն ունեցող այդ արգահատելի դրսեւորումներից մեկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել